Քրիս Ջենները հայտնել է, թե որքան գումար են վերցնում Քարդաշյան ընտանիքի անդամները գովազդային հրապարակումների համար։ Ջեններն այս թեման քննարկել է CBS Sunday Morning շոուի հաղորդավարի հետ։
«Դուստրերիս մշտապես առաջարկում են համացանցում գովազդել ընկերություն կամ ապրանքանիշ»,- ասել է Քրիս Ջենները՝ նշելով, որ գոյությունի ունի, այսպես կոչված, գնացուցակ, որում արժեքները տարբերվոմ են՝ կախված հրապարակման տեսաից, ապրանքանի առանձնահատկություններից։ Եթե հարկավոր է գովազդել «դեղագործական ապրանքներ կամ բաներ, որոնք հարկավոր է խմել, ուտել կամ քսել մարմնին», գովազդային հրապարակման գինն աճում է։
Կարեւոր է նաեւ, թե ով է գովազդելու ապրանքը՝ Քայլին, Քիմը, Քլոեն, թե Քորթնին։ Instagram-ում, Stories բաժնում եւ Facebook-ում գները կրկին տարբերվում են։ Քրիս Ջենները կոնկրետ թիվ չի նշել, սակայն ընդգծել է, որ դրանք նվազագույնը վեցանիշ են։