Քույրեր Քիմ Քարդաշյանը եւ Քայի Ջենները բոլորովին վերջերս հայտարարել են համագործակցության մասին։ Քիմ Քարդաշյանը կիսվել է նոր նախագծի մանրամասներով, որին երկրպագուներն անհամբերությամբ են սպասում։
KW FRAGRANCE X KYLIE անունով բույրը, որը վաճառքի կհանվի շուրթերի տեսքով սրվակով, հնարավոր կլինի ձեռք բերել արդեն ուրբաթ օրը։ Օծանելիքի արժեքը կկազմի 40 դոլար։ Վաճառքը կսկսվի կեսօրից, եւ սարսափելի է պատկերացնել՝ ինչպիսի ծանրաբեռնվածություն կունենա kkwfragrance.com կայքը։
Սրվակները կներկայացվեն երեք գույնով՝ նյուդ, վարդագույն եւ կարմիր։ Օծանելիքը ներառում է կարմիր լոտոսի, սաթի, քաջվարդի նոտաներ։ Այս մասինլուսանկարի մեկնաբանություններում հայտնել է Քիմը. նա կադրում պատկերված է Քայլիի հետ, նրանց ձեռքերին օծանելիքի սրվակն է։
«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շուի վերջին թողարկումներից մեկի ընթացքում քույրերը քննարկում էին բույրերի օրինակները, որը ստեղծել է Givaudan շվեդական ընկերությունը, որի հետ Քիմը մշտապես համագործակցում է։ Նրանք ընտրում էին լավագույն բույրը եւ քննարկում սրվակի ձեւը։
Քիմը դեմքին է մոտեցնում վարդագույն սրվակը։ Աստղի կարծիքով՝ այն շատ նման է Քայլիի շուրթերին։ Քանյե Ուեսթի կինը պարզաբանում է, որ այս սրվակը կարելի է օգտագործել սելֆիի համար։ «Կարծում եմ՝ այս չափը հրաշալի տեսք կունենա վաճառասեղանին, իսկ մարդիկ կկարողանան լավ նկարներ անել»,- պարզաբանել է Քարդաշյանը։