Vogue-ի՝ վերջերս հրապարակված տեսանյութում Քիմ Քարդաշյանը, որը պատասխանում էր իր կյանքի վերաբերյալ հարցերին, խոստովանել է, որ փաստաբանություն է սովորում։ Այս լուրից հետո ակտիվացել են նրան ատողները, որոնք կոչ են անում հրաժարվել այդ մտքից։
Քիմը պատասխանել է բոլոր նրանց, ովքեր իրեն չեն հավատում։ «Անցյալ տարի ես գրանցվել եմ փաստաբանների կոլեգիայում իրավունք ուսումնասիրելու համար։ Հաջորդ չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր շաբաթ ես 18 ժամ եմ անցկացնելու պարապմունքների վրա եւ յուրաքանչյուր ամիս գրավոր հանձնարարություններ ու թեստեր եմ հանձնելու։ Ես տարբեր մեկնաբանություններ եմ տեսել այն մասին, որ իմ առավելություններն ու գումարն ապահովում են ամենն, ինչ ես ցանկանում եմ, բայց դա այպես չէ։ Մի մարդ, օրինակ, ինձ ասաց՝ «մի խցկվիր աշխատանքում, որը քոնը չէ»։ Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան՝ ոչ ոք եւ ոչինչ չպետք է կանգնի ձեր երազանքին եւ նպատակներին հասնելու ճանապարհին։ Ես աշխատում եմ ամբողջ օրը, քնեցնում եմ երեխաներին, իսկ գիշերը սովորում եմ»,- Instagram-ում գրել է Քիմը։
Ի դեպ, նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, եւս փաստաբան է եղել։ Նրա կարիերայում ամենահիշվող գործերից մեկը ֆուտբոլիս Օ Ջեյ Սիմփսոնի պաշտպանությունն է։ 1994թ.-ին ֆուտբոլիստի կինը՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնը եւ նրա ընկերը՝ Ռոնալդ Գոլդմանը, դաժանորեն սպանվել են նրա՝ Բրենբթվուդում գտնվող բնակարանում։ Բոլոր ապացույցները մատնացույց էին անում Օ Ջեյին, սակայն նա կարողացել է խուսափել պատասխանատվությունից. գործով զղբաղվում էին Ամերիկայի լավագույն փաստաբանները՝ Ռոբերտ Քարդաշյան, Ջոնի Կոկրան (այդ մասին կարող եք դիտել «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալը)։ Երդվյալները նրան անմեղ ճանաչեցին, եւ Սիմփսոնը խուսափեց պատասխանատվությունից։ Հետագայում, իհարկե, նա հայտնվեց բանտում. այդ անգամ արդեն Լոս Անջելեսում սպորտային հաղթանշանների հայտնի կոլեկցիոների հյուրանոցային համարի վրա հարձակման համար։