Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել Ռոբերտ Քարդաշյանի անվան կենտրոնի բացմանը

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ Լոս Անջելեսում մասնակցել է Ռոբերտ Քարդաշյանի անվան կերակրափոխի բուժման կենտրոնի բացմանը, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը։

Կենտրոնի բացումը ծրագրվում էր այս տարվա ընթացքում։ Քարդաշյանների ամբողջ ընտանիքը, այդ թվում Քրիս Ջենները, ակտիվորեն օժանդակում էին դրան։ Կենտրոնում կանցկացվեն գիտական հետազոտություններ, բժշկական անձնակազմի ուսուցում, ինչպես նաեւ հիվանդների խնամք։

Ռոբերտ Քարդաշյանը հաջողակ իրավաբան էր եւ փաստաբան, որը հայկական արմատներ ունի։ Նա առավել մեծ ճանաչում է ստացել ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի վերաբերյալ գործի դատական քննության ընթացքում․ Սիմփսոնին մեղադրում էին նախկին կնոջ սպանության մեջ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է կերակրափողի քաղցկեցի պատճառով։

Comments (0)
Add Comment