Հայտնի է դարձել Serebro խմբի մեներգչուհու հոսպիտալացման պատճառը

Ռուսական Serebro խմբի մեներգչուհի Իրինա Տիտովան պատմել է, թե ինչու ենապրիլի 14-ին կայացած ելույթից անմիջապես հետո իրեն հոսպիտալացրել։ Երգչուհին Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է իր առողջական վիճակի մասին։

Իրինան նշել է, որ սա անում է հազարավոր երկրպագուներին հանգստացնելու և վերջիններիս շնորհակալություն հայտնելու համար։

 

«Հիմա ես հիվանդանոցում եմ։ Ինձ այստեղ են բերել ելույթիցս անմիջապես հետո։ Շատ բարձր ջերմություն ունեմ, կորորդս էլ լուրջ բորբոքված է»,- բացատրել է 22-ամյա երգչուհին։

Տիտովան Serebro խմբի նոր կազմի մեներգչուհին է, որն իր առաջին ելույթն ունեցել է հենց ապրիլի 14-ին` Կրեմլում կայացած համերգային ծրագրի շրջանակում։

Երգչուհին պատմել է, որ մինչև մեծ բեմ բարձրանալը սովորական կյանքով է ապրել՝ սովորել է և գումար վաստակել զբաղվելով մատնահարդարությամբ։

Comments (0)
Add Comment