Հայտնի ռեփ կատարող Տիմատին (Տիմուր Յունուսովը) ժամանել է Երեւան Blackstar-ի մասնակից Նազիմայի հետ տեսահոլովակի նկարահանումների համար։ Նազիման Քրիստինա Սիին փոխարինել է՝ որպես Blackstar-ի կանացի ձայն։
Հայաստանի մայրաքացաքի փողոցներում շրջելով հաղթանդամ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ՝ երաժիշտի վրա է «հարձակվել» տղա՝ խնդրելով լուսանկարվել կուռքի հետ։ Տիմատին չի կարողացել մերժել եւ Instagram-ում լուսանկար է հրապարակել։
«Ատրճանակը ծանր էր, երկաթյա եւ փորագրությամբ։ Փակաղակն աշխատում էր։ Տղային լուսանկարվելը մերժելու տարբերակ չկար»,- իր միկրոբլոգում կատակել է Տիմատին։
Երեւանում մայիսի 1-ին կբացվի բուրգերի առաջին ռստրանը, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնական բացմանը կժամանի նաեւ Տիմատին, որը կհանդիպի առաջին տասը հաճախորդների հետ, կշփվի նրանց հետ, նրանց համար անձամբ բուրգեր կպատրասի։
Երեւանյան «Black Star Burger» -ի ճաշացանկը նույնն է, ինչ մոսկովյանինը, մթերքի եւ պատրաստման որակը երաշխավորում են։ Գնային քաղաքականությունը կվարվի տեղի իրականությանը համապատասխան։