Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է NBC-ն:

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։

Աստվածամոր տաճարը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այն կառուցվել է գրեթե երկու հարյուր տարի: Այս տարի շինությունը դարձել է 854 տարեկան։

Comments (0)
Add Comment