Սինգապուրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAAS) պլանավորում Է 2019 թվականին սկսել օդային տաքսու թեստավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Channel News Asia-ն: Նշվում Է, որ տաքսին կունենա ուղղաթիռի տեսք, բայց դրանում ենթադրվում Է օգտագործել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան: Վերթիռը եւ վայրԷջքը կկատարվեն ուղղահայաց դիրքով՝ հեռակառավարման օգնությամբ կամ ամբողջովին ավտոմատ կերպով:
Խցիկում կկարողանան տեղավորվել երկու մարդ: Մեքենան կարող Է հաղթահարել 30 կիլոմետր տարածություն: Թեստավորումն անցկացվելու Է ջրի, այլ ոչ թե բնակելի տարածքների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: