Միլիոն ալ վարդեր» երգը ամենահանրաճանաչն Է դարձել Ալլա Պուգաչովայի ստեղծագործության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է RT-ն՝ վկայակոչելով Research@mail.ru-ի հարցման արդյունքները: Երկրորդ հորիզոնականում Է «Տար ինձ քեզ հետ» երգը: Նաեւ Պուգաչովայի ամենաճանաչելի կոմպոզիցիաների ցուցակ են մտել. «Այս աշխարհը մենք չենք հնարել», «Երազի նման սեր» եւ «Այսբերգ» երգերը: Հարցման մասնակիցները նաեւ նշել են «Չեն ուրանում սիրելով», «Առլեկինո» եւ «Իսկ գիտես, թե Էլ ինչ կլինի» ստեղծագործությունները:
Էստրադային երգչուհու 70-ամյակին նվիրված հարցմանը մասնակցել Է 12-ից բարձր տարիքի 2,4 հազար ռուսաստանցի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: