Բաղադրիչներ
- Թթվասեր – 500 գ
- Շաքարավազ – 180 գ
- Ժելատին – 15 գ
- Ընկույզ – կես բաժակ
- Կաթ – 500 գ
Պատրաստման եղանակը
- Կաթի մեջ թրջել ժելատինը:
- Սպասել՝ մինչև այն ուռչի, և լցնել կաթսայի մեջ, դնել ցածր կրակի վրա և անընդհատ խառնել: Ժելատինը պետք է ամբողջությամբ լուծվի, բայց պետք չէ այն եռման հասցնել:
- Թթվասերը հարել շաքարավազի հետ: Այնուհետև ավելացնել ժելատինով կաթը:
- Ընկույզը ոչ շատ մանր կտրատել:
- Ստացված թթվասերային զանգվածին ավելացնել կտրատված ընկույզը, խառնել և լցնել կաղապարների մեջ: Մինչև մատուցելն աղանդերը պահել սառնարանում 2-3 ժամ: