Վերջերս համացանցի անծայրածիր տիրույթներում սփռվեց հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի սենսացիոն ուղերձը։ Վերջինս բոլոր կանանց կոչ է անում հրաժարվել գեղեցկության մրցավազքից ու կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա…
«Կատարելությունը շատ ազգերի հիվանդությունն է։ Մենք մեր երեսները ծածկում ենք տոննաներով շպարով։ Մենք կանոնավոր կերպով բոտոքս ենք ներարկում ու մեզ քայքայում՝ սովի մատնելով, որ հասնենք «կատարյալ չափսի»։ Մենք փորձում ենք ուղղել այն, ինչը բոլորովին դրա կարիքը չունի։ Իսկ այն, ինչի մասին մենք հոգ պետք է տանենք առաջին հերթին, դուրս է մնում մեր ուշադրությունից։
Գիտե՞ք, ի՞նչ է դա։
Դա մեր հոգին է։ Հոգին, որը հանգամանալից խնամքի ու հոգատարության կարիք ունի։ Ժամանակն է զբաղվել նրանով։ Անկեղծորեն ասեք, ինչպե՞ս դուք կարող եք սպասել, որ ինչ-որ մեկը ձեզ սիրի, եթե դուք ինքներդ ձեզ չեք սիրում։ Ձևափոխելով սեփական արտաքինը՝ մի՞թե կարելի է ասել, որ գոհ եք ձեզնից։ Ոչ։ Ես ուզում եմ, որ դուք հստակ հասկանաք՝ կապ չունի, թե դու արտաքինից ինչպիսին ես, եթե դու բացարձակապես դատարկ ես ներսում։
Այսօր ես ուզում եմ բոլորին հայտարարել՝ ես այլևս չեմ հաշտվելու շպարի հետ։ Ես չեմ ուզում շպարվել, քանի որ ես հոգնել եմ ուրիշի դեմքը կրելուց։ Եկել է դիմակները դեն նետելու ժամանակը։ Ես գիտեմ, որ ես կնճիռներ ունեմ, բայց ես ուզում եմ դրանք տեսնել։ Չէ՞ որ դա ես եմ, իրական եմ։ Ես ուզում եմ, որ դուք ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին որ ես կամ։
Դուք հասկանո՞ւմ եք, որ արհեստական գեղագիտությունը տիրել է աշխարհին՝ մեզ փակված պահելով արտաքին հետ կապված մեր պատրանքների բանտում։ Փոխանակ ապրենք ու հետևենք մեր բնական էությանը, մենք ստիպված ենք դավանել գեղեցկության այն կանոններին, որոնք մեզ պարտադրել են։
Բայց գիտե՞ք, թե ինչ…
Ես հոգնել եմ դրանից։ Եվ ես ասում եմ ինքս ինձ՝ վերջ։ Ու ձեզ էլ կոչ եմ անում կանգ առնել ու հիշել, թե ով եք դուք իրականում, ինչ եք դուք իրականում ուզում, հիշեք, թե ով եք դուք։
Ոչ ոք երբեք չի կարող 100 տոկոսով համապատասխանել գեղեցկության չափանիշերին։ Արտաքին տեսքը վերջին բանն է, որ պետք է գնահատել մարդու մեջ։ Այն, ինչ նշանակություն ունի, հոգին է։ Հիշեք դա մեկընդմիշտ»։