Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, եւ ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են հաղորդվել: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավորի: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։

Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, եւ ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են հաղորդվել:

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավորի: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։

 

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր:  Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ժամը 10:00-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնություն:

Մայր Աթոռի միաբանությունը ժամը 11:00-ին Ս. Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, որի ավարտին տեղի կունենա մանուկների օրհնության կարգ:

Երեկոյան` ժամը 17:30, Սուրբ Գայանե վանքում կկատարվի Դռնբացեքի արարողությունը:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

Ստորեւ ներկայացնում ենք Ծաղկազարդի տոնին նախատեսվող միջոցառումներն

Արարատյան Հայրապետական թեմում.

Ապրիլի 14-ին՝ հավարտ Ս. Պատարագի.

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում  Ծաղկազարդի տոնի կապակցությամբ եկեղեցու բակում կկատարվի մանուկների օրhնություն, կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ եւ տոնական միջոցառում` եկեղեցուն կից գործող Հովհան Ոսկեբերանի անվան խմբակների սաների մասնակցությամբ:

Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցում տեղի կունենա բարեգործական ցուցահանդես-վաճառք, կավճանկարչության մրցույթ, Նորագավթի մշակույթի տան սաները հանդես կգան երգ ու պարով:

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ եւ տեղի կունենա տոնին նվիրված միջոցառում:

Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ:

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա խեցեգործական աշխատանքների ցուցահանդես եւ Ծաղկազարդին նվիրված համերգ:

Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ երեխաների մասնակցությամբ:

Մարմարաշենի Ս. Գեւորգ եկեղեցում տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ եւ կավճանկարչություն:

Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցում տեղի կունենա Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառում ` մուլտ հերոսների մասնակցությամբ եւ կավճանկարչություն:

 

Comments (0)
Add Comment