Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նաև ներարկիչներ, «բժշկական վտանգավոր թափոններ» նշումով կիսաայրված վիճակում պլաստմասե տարաներ:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Ղուկասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական