Քիմ Քարդաշյանը բողոքել է Քանյե Ուեսթի հոգեկան խանգարումից

38-ամյա Քիմ Քարդաշյանը Vogue ամսագրի մայիսյան համարի հերոսուհին է։ Ամերիկյան հայտնի ամսագրին տված հարցազրույցում ռեալիթի-շոուի աստղը խոսել է այն մասին, որ ծրագրում է իրավաբան դառնալ, ինչպես նաեւ ամուսնու՝ 42-ամյա Քանյե Ուեսթի հոգեկան հիվանդության մասին։

2016թ.-ին երգչի մոտ ախտորոշվել է բիպոլյար խանգարում։ Հիվանդությունը բնորոշվում է տրամադրության հանկարծակի փոփոխությամբ, մանիակալ, դեպրեսիվ վիճակների հերթագայությամբ։ Քիմի խոսքով՝ ամուսինը սովորել է վերահսկել այդ գործընթացը։ (Կարծես գտնվել է պատճառը՝ ինչու է նա 2015թ.-ին Երեւանում ցատկել Կարապի լիճը)։’

«Մեզ մոտ հիմա ամեն ինչ լավ է։ Քանյեի մոտ բավական հանգիստ փուլ է։ Երբեմն ճգնաժամեր լինում են, սակայն մենք հաղթահարում ենք դրանք։ Երբ նոպաները մոտենում են, մենք արդեն գիտենք՝ ինչ անել»,- ասել է աստղը։

 

Քարդաշյանը նշել է, որ Ուեսթը դեղամիջոցներ չի ընդունում։ «Հաբերն արդեն չեն օգնում նրան. դրանք նրան այլ մարդու են վերածում»,- պարզաբանել է Քիմը։ Հիվանդության պատճառով երաժիշտը տիպված է եղել փոխել կենսակերպը. այժմ նա ավելի քիչ է շրջագայում եւ ճանապարհորդում։

Նախորդ տարվա գարնանը համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը պատրաստվում են ամուսնալուծվել։ Որպես պատճառ նշվում էր հայուհու դժգոհությունն ամուսնու հոգեկան անկայուն վիճակից։

Comments (0)
Add Comment