«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Դիեգո Կոստայի՝ 8 խաղով որակազրկումը երկրորդ ամենախիստ պատիժն է իսպանական ֆուտբոլում 21-րդ դարում, հաշվել է Marca-ն:
Ամենախիստ պատժին արժանացել է «Ռեալի» պաշտպան Պեպեն՝ 2008/09 մրցաշրջանում Խավի Կասկերոյին ոտքով հարվածներ հասցնելու համար: Նրան որակազրկել էին 10 խաղով:
Ավելի դաժան պատիժ ստացել է Դանի Բենիտեսը՝ «Գրանադա» – «Ռեալ Մադրիդ» խաղում մրցավարի վրա շիշ նետելու համար, սակայն թեև նրան որակազրկել էին 3 ամսով, բայց դա արդեն մրցաշրջանի ավարտն էր ու փաստացի նա զրկվեց ընդամենը 1 խաղի մասնակցելու հնարավորությունից:
Իսպանական ֆուտբոլում ամենադաժան պատիժը եղել է Խոակին Կորտիզոյի որակազրկումը՝ 24 խաղ: Նրա միտումնավոր հարվածից հետո մրցակցի ոտքը կոտրվել էր:
Նշենք, որ «Ատլետիկոն» պատրաստվում է բողոքարկել Դիեգո Կոստայի որակազրկման որոշումը: Հարձակվողին պատժել են մրցավարի մոր հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տալու համար: