Երաժշտական ասպարեզից հեռանալու մասին հայտարարությունից ընդամենը 1 ամիս հետո Ջասթին Բիբերը հայտարարել է իր վերադարձի մասին։
Փոփ աստղն արդեն հասցրել է երգ ձայնագրել ռեփեր Lil Dicky-ի հետ։ Ինչպես գրում է Daily Mailպարբերականը, 25-ամյա երգիչը կիսվել է Lil Dicky-ի թվիթերյան գրառմամբ, որում նշվում է, որ նոր երգը պատրաստ կլինի մեկ շաբաթվա ընթացքում։
Հիշեցնեք, որ Ջասթին Բիբերը սոլո ալբոմ չի թողարկել 2015 թվականից, սակայն ժամանակ առ ժամանակ հիթային կատարումներով է ներկայացել` համագործակցելով համաշխարհային աստղերի հետ։
Նախորդ ամիս Բիբերը հայտարարել էր երաժշտական ասպարեզից ժամանակավորապես հեռանալու մասին` բացատրելով որոշումը ծանր դեպրեսիայով և ընտանիքն ամեն ինչից առավել գնահատելով։
Իր գրառման մեջ երգիչը նշել էր, որ ամոբղջ երիտասարդությւոնն ու դեռահասությունն անցկացրել է համերգներ տալով, այլևս չունի բավականաչափ էներգիա և էմոցիոնալ ակտիվություն` իր երկրպագուներին պատշաճ ուրախացնելու համար։ Նույն գրառման մեջ Բիբերը խոստացել էր, որ նոր սոլո ալբոմը կներկայացնի հնարավորինս շուտ և այն միանշանակ դուր գա իր բոլոր երկրպագուներին.