ArmDaily.am-ի հետ զրույցում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով իր անձնագրի շուրջ բարձրացած աղմուկին, նշեց, որ անձնագիրը փոխել է 2015թ-ին։ «Միայն անունս եմ փոխել քանի որ այդ ժամանակ սեռափոխություն չէի կատարել, սեռս չեմ փոխել անձնագրով՝ այնտեղ նշված է արական սեռ։ Անձնագիրս փոխելուց հետո վիրահատվել եմ, սեռս փոխել եմ, բայց անձնագիրս չեմ փոխել և առայժմ միտք չունեմ փոխելու, քանի որ ես ակտիվիստ եմ և մենք խնդիր ենք ունենում անցակետերի հետ, որտեղ նայում են մեր նկարին, տեսնում են սեռը արական, իրենց մոտ խուճապ է առաջանում և հաճախակի մենք խտրականության ենք ենթարկվում։ Ես սա արել եմ նրա համար, որպեսզի անցակետերում անցնելուց բոլոր իմ տրանսգենդեր քույրերի և եղբայրների նկատմամբ խտրական վերաբերմունք չկիրառեն»,- ասաց Լիլիթն ու հավելեց. «Անձնագրիս նկարում այնպիսի տեսք ունեմ, ինչպես ես ներկայացել է Ազգային Ժողով»։ Ոստիկանությունից ArmDaily.am-ին հայտնեցին, որ ծննդյան ակտի գրառումներում փոփոխություն կատարելը անձնագրի փոխանակման հիմքերից մեկն է։ Եթե քաղաքացին ներկայացնում է փոփոխությունը հիմնավորող փաստաթուղթ (անուն, ազգանուն, սեռ և այլն), ընդունվում է անձնագրի փոխանակման դիմում և տրվում համապատախան ընթացք։