«Վիա գրա» խմբին անդամակցելու պայամանագրի համաձայն` խմբի կազմում հանդես գալու ժամանակ արգելվում է լուրջ հարաբերություններ սկսել կամ ամուսնանալ, սակայն խմբի նորեկը` 23-ամյա Ուլյանա Սինեցկայան, արդեն հասցրել է խախտել այս պայմանը:
Ինչպես գրում է Woman.ru–ն, խմբին անդամակցելու մի քանի ամիսների ընթացքում Ուլյանան հասցրել է խախտել խմբի գլխավոր օրենքը: Երգչուհուն և խմբին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ուլյանան հանդիպում է հայտնի ուկրաինացի երգիչ 25-ամյա Նիկիտա Ալեկսեևի հետ:
Նրանց նկատել են Վենեցիայում՝ գաղտնի այցելության շրջանակում: Հիշեցնենք, որ Նիկիտան և Ուլյանան ծանոթացել են Фабрики звезд նախագծի շրջանակում: Դեռևս այդ ժամանակ շոուի պրոդյուսերները նկատել էին, որ զույգը միասին լավ է նայվում, պատրաստել էին նրանց համատեղ կատարումը: Ուլյանան և Նիկիտան դեռևս չեն մեկնաբանել իրենց հարաբերությունների մասին լուրերը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի աշնանը «Վիա գրա»–ի անդամներից Միշա Ռոմանովան լքեց խումբը, որպեսզի կարողանա կենտրոնանալ ընտանեկան կյանքի վրա, նրա տեղը զբաղեցրեց 23-ամյա Ուլյանա Սինեցկայան, որը պրոդյուսերների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ուկրաինական «Фабрики звезд» հեռուստանախագծին մասնակցելու շնորհիվ: