Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է. այս մասին դատական վճիռ կա

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ամուսնալուծվելու մասին։ Ավելի վաղ նրա մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը հերքել էր բռնցքամարտիկի ամուսնալուծության մասին լուրը։

Այսօր, սակայն, hraparak.am–ը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ «Դատալեքս» որոնողական համակարգում մարզիկի ամուսնալուծության հետ կապված դատարանի վճիռ կա։ Ըստ այդմ` Արթուր Աբրահամը` իրական անունը` Ավետիք Աբրահամյան և Մերի Աբրահամյանը ամուսնալուծվել են։ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։ Մերին հայցը ներկայացրել է դեռևս նախորդ տարվա մարտին։

Tert.am Life-ը փորձեց կապ հաստատել բռնցքամարտիկի մամուլի քարտուղարի հետ, սակայն մեր զանգերն առայժմ անպատասխան են մնացել։

Ավելի ուշ մեզ հաջողվեց կապ հաստատել Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ Արթուր Աբրահամը անձնական կյանքի մասին մեկնաբանություն չի տալիս:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2015 թվականին։ Նրանց որդին`Գրիգորը, լույս աշխարհ է եկել 2016–ի սեպտեմբերին։

Comments (0)
Add Comment