«Disney»-ը մեղադրվում է կանանց հանդեպ խտրական վերաբերմուքնի մեջ

«Variety»-ն գրում է, որ «Andrus Anderson» իրավաբանական ընկերությունը դատական հայտ է ներկայացրել «Walt Disney Co»-ի դեմ: Ընկերությունը մեղադրվում է կանանց տղամարդկանց համեմատ շատ ավելի քիչ վճարելու մեջ:

Հայտում նշվում է, որ «Walt Disney» ընկերությունը կին աշխատողների աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի է առնում, թե որքան են նրանք ստացել նախորդ աշխատավայրերում: Սա, ըստ իրավաբանների, խտրական վերաբերմունք է կանանց հանդեպ: Հայտում նաև նշվում է, որ ընկերությունը բաց և հետևողական չէ:

Ընկերության դեմ դատական հայտ ներկայացնելու պատճառը երկու կնոջ՝  Լառոնդա Ռասմուսենի և Քարեն Մուռի արած հայտարարություններն են եղել: Նրանցից առաջինը 11 տարի շարունակ աշխատել է ընկերությունում՝ որպես ֆինանսական վերլուծաբան և վստահեցնում է, որ իր տղամարդ կոլեգաները, որոնք եղել են նույն պաշտոնին, ավելի մեծ աշխատանավարձ են ստացել, քան նա: Նա ավելի քիչ էր ստանում, քան տղամարդիկ անգամ երբ նրա տարեկան աշխատավարձը բարձրացվել էր 25000 դոլարով:

Քարեն Մուռը, որը զբաղվում էր ընկերության հեղինակային իրավունքի հետ կապված հարցերով, ցանկացել է փոխել պաշտոնը, ինչի արդյունքում ընկերությունը միանգամից սկսել է այլ աշխատանքային պահանջներ ներկայացնել, որից հետո նրա փոխարեն գործի է ընդունել տղամարդ աշխատակցի:

«Disney»-ը ժխտում է բոլոր մեղադրանքներն ու ասում, որ մինչև վերջ պայքարելու են իրենց անմեղությունն ապացուցելու համար.

Comments (0)
Add Comment