Ինչպես նշվել է, նա չի ուզում, որ իր երեխային ընդունեն «կոստյումներով տղամարդիկ»:
Հոդվածում նշվում է, որ Մեգան Մարքլի ընտրած բժիշկների թիմը կին է գլխավորում:
«Սա չափազանց զարմանալի է: Այս մարդիկ լավագույնն են և նրանց դերը շատ սահմանափակ կլինի երեխայի ծնվելու ժամանակ, եթե ամեն ինչ ըստ պլանի անցնի», – պարբերականին փոխանցել է աղբյուրը:
Հստակեցվում է, որ թագավորական բժիշկները կարող են միջամտել գործընթացին միայն արտակարգ իրավիճակի դեպքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլը երեխայի ծնվելու ժամանակ կխախտի 40-ամյա ավանդույթը: