Կոմպոզիցիայի վրա աշխատել են The Weeknd-ը, SZA-ն եւ Թրեւիս Սքոթը: Երգի պրեմիերան կկայանա շուտով:
Լուրերն այն մասին, թե ժողովրդականություն վայելող «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանում հնչելու Է ոչ ստանդարտ երաժշտություն, շրջում են արդեն բավական վաղուց: Առեղծվածային թրեքի գոյությունը հաստատել են այն անձինք, որոնք աշխատում են նախագծի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pitchfork-ը:
Մասնավորապես, հայտնի Է դարձել, որ «Գահերի խաղի» հեղինակները The Weeknd երգչից խնդրել Էին կոմպոզիցիան ձայնագրել երկրպագուների համար: Դրանից հետո նա աշխատանքում ներգրավել Է իր ընկերներին՝ ռեփեր Թրեւիս Սքոթին եւ արտիստուհի SZA-ին: Նախնական տեղակատվության համաձայն, երգը հնչելու Է եզրափակիչ տիտրերի ժամանակ:
Հիշեցնենք, որ շոուի պրեմիերան պլանավորված Է ապրիլի 14-ին, հաղորդել Է Life-ը: