Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, կգործի ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որը ձեռք է բերել ուղղաթիռ ու այն շահագործման է հանձնում ՀՀ առողջապահության նախարարությանը:
«Հայաստանում շատ են դժվարանցանելի ճանապարհները, քանի որ լեռնային երկիր է, այդ իսկպատճառով ուղղաթիռը միակ հարմար տրանսպորտն է մարդուն շատ կարճժամանակահատվածում տարբեր մարզերից Երևան տեղափոխելու համար: Առողջապահությաննախարարության կողմից կա ֆիքսված հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում ուղղաթիռըպետք է հիվանդին բժշկական հաստատություն հասցնի: Հիվանդներին տեղափոխելու դեպքումգործելու է պետպատվեր, այսինքն՝ պետությունն է հոգալու ծախսերը»,- նշեց Աբովյանը:
Նրա խոսքով տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ նմանատիպ ծառայություններ է մատուցելու: Պետության համար արժեքը կկազմի ընկերության սահմանած առևտրային գներից բավականին ցածր գին՝ գրեթե զրոյական եկամտով:
«Եթե պահանջարկը մեծ լինի, ապա մենք պատրաստ ենք համագործակցության պետությանհետ»,- ասաց Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրենը:
Armenian Helicopters ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը նշեց, որ ուղղաթիռն ամբողջությամբ հագեցված է բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են հիվանդին մարզերից Երևան տեղափոխելու համար:
«Ուղղաթիռի մեջ կա այն ամենն, ինչ կա շտապ օգնության մեքենաներում՝ պատվերի ժամանակբուժհաստատությունից բժիշկները կվերցնեն այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտ է ու կմեկնենտվյալ վայր»,- ընդգծեց Մանուկյանը:
Անդրադառնալով ուղղաթիռով թռչելու դեպքում տևողության կրճատմանը, ընկերության տնօրենը շեշտեց, որ, օրինակ՝ Երևան-Կապան-Երևան թռիչքը կտևի գրեթե 2 ժամ 20 րոպե, ինչը մեքենայով գնալու դեպքում 10-11 ժամ կտևի:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ սանիտարական ավիացիան աշխարհում ընդունված մի տեղափոխման միջոց է, որը թույլ է տալիս հիվանդներին ավելի արագ հասցնել բժշկական կենտրոններ:
«Հիվանդանոցներում հնարավոր է մատուցվեն այնպիսի ծառայություններ, որոնք տվյալմարզում չեն գործում, օրինակ՝ նեյրովիրաբուժությունը, ծանր տրավմաների կամ լուրջայրվածքների դեպքում վիրահատությունները և այլն: Ընդհանուր առմամբ, հիվանդությունները6-ն են»,- ընդգծեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ծառայությունն իրականացվելու է «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջոցով, որը վարձելու է ուղղաթիռը Armenian Helicopters ընկերությունից:
«Գործելու է 1 ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մեկ հիվանդի: Այն հիվանդները, ովքերկցանկանան ուղղաթիռով, ավելի հարմարավետ պայմաններով տեղափոխվել Երևան, կտեղափոխվեն վճարովի հիմունքներով: Մեկ ժամի արժեքը պետության կողմից մատուցվողծառայությունների դեպքում կկազմի 720 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը:
Ուղղաթիռով ծառայություն իրականացնող բժիշկներն արդեն իսկ անցել են համապատասխան վերապատրաստումները, տեղյակ են ավտանգության բոլոր կանոններին, օդաչուները նույնպես տիրապետում են բոլոր մանրամասներին: