յանքի 56-րդ տարում մահացել է Versace-ի նորաձևության տան դիզայներ Լուիջի Մասսին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fashion Week Daily-ն, մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:
Մասսին նորաձևության տանն աշխատել է 33 տարի:
Նա զգեստներ է ստեղծել Ումա Թուրմանի, Շերոն Սթոունի, Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի, Շարլիզ Թերոնի, Սելին Դիոնի համար։ Նա ստեղծել է նաև Անջելիա Ջոլիի հայտնի հարսանեկան զգեստը, որի քողի վրա պատկերված էին նրա երեխաների նկարները։