50 Cent-ը վաճառել է իր գերշքեղ առանձնատունը և գումարը ռեփերը տրամադրել բարեգործության

Ռեփեր 50 Cent-ը հրաժեշտ է տվել Կոնեկտիկուտ նահանգում գտնվող 21 սենյականոց առանձնատանը։ Վաճառքից ռեփերը ստացել է 3 միլիոն ամերիկայն դոլար, ինչը 15.5 միլիոնով ավելի քիչ է, քան նա վճարել էր առանձնատան համար 12 տարի առաջ։

 

Վաճառքից ստացված գումարը 50 Cent-ն ուղղել է  G-Unit Foundation բարեգործական հիմնադրամին։ Ըստ Daily Mail-ի, 2007 թվականին 50 Cent-ը 18.5 միլիոն դոլարով գնել էր այս առանձնատունը Մայք Թայսնից, որը չէր կարողանում պահպանել այն ֆինանսական խնդիրների պատճառով։

Ննջասենյակներից բացի առանձնատանը կարելի էր գտնել պրոֆեսիոնալ խաղասրահ, լյուքս դասի տնային կինոթատրոն, հսկայական լողավազան, ձայնագրությունների ստուդիա, PlayBoy-ի տան ոճով կահավորված սենյակ և անձնական գիշերային ակումբ։

Comments (0)
Add Comment