Քորթնի Քարդաշյանի թափանցիկ զգեստն ու նոր նախագիծը բացասական արձագանքի են արժանացել

Քորթնի Քարդաշյանը մեկնարկել է իր նոր նախագիծը` Poosh-ը, որն իրենից բլոգ է ներկայացնում։ Այն արդեն հայտնվել է համացանցի օգտատերերի քննարկումների կիզակետում։

Նախագծի շրջանակներում Քորթնին ներկայացել է ամբողջությամբ թափանցիկ, մեկ կտորից կազմված զգեստով, ինչը, բնականաբար, հայտնվել է երկրպագուների և քննադատների ուշադրության կենտրոնում։

Ինչպես գրում է Daily Mail-ը, նոր նախագծի վերաբերյալ հանրությունը բացասական կարծիք է հայտնել` ակնարկելով, որ ավելին էր սպասում Քորթնիից։

Ավելի կոնկրետ, բոլորը սպասում էին մաշկի խնամքի պարագաների, սակայն պարզվեց, որ Poosh-ը պարզապես բլոգ է, որը վարելու է ռեալիթի շոուի աստղը։

Comments (0)
Add Comment