Ջիմի Կիմելի հաղորդման ժամանակ Քիմ Քարդաշյանը խոսել է չորրորդ երեխայի անվան ընտրության մասին։ Ինչպես գրում է Daily Mailպարբերականը, հաղորդման ընթացքում Քիմին շնորհավորել են 4-րդ երեխային սպասելու առթիվ, չնայած երեխային լույս աշխարհ է բերելու ոչ թե Քիմը, այլ փոխնորդ մայրը։
Հաղորդման ընթացքում Քիմը պատմել է, երկար ժամանակ է ծախսել համացանցում հայկական անուններ որոնելու համար և չի բացառվում, որ կարող է հայկական անուն ընտրել երեխայի համար։ Նա նաև հայտարարել է, որ քննարկում են նաև երեխային Ռոբ անվանելու տարբերակը` ի պատիվ իր փոքր եղբոր, սակայն ընտրությունը վերջնական չէ։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան լույս աշխարհ կգա մայիսին։
Հաղորդման ընթացքում Քիմը նաև խոսել է Չիկագո տեղափոխման մասին` նշելով, որ ամուսինը` Քանյե Ուեսթը, ցանկանում է վերանորոգել մոր տունը և տեղափոխվել այնտեղ։ Քիմը նշել է, որ խնդիր չի տեսնում պարբերաբար այնտեղ ժամանակ անցկացնելու մեջ, սակայն իրենց համար շատ դժվար կլինի 4 երեխայի հետ ապրել 2 սենյականոց բնակարանում։