Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Mercedes ավտոմեքենայի կապոտին, որը հավաքվել Է Ռուսաստանում: Միջոցառումը տեղի Է ունեցել Մոսկվայի մարզի «Եսիպովո» արդյունաբերական պարկում Mercedes-Benz ավտոմոբիլների հավաքման գործարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին:
«Մենք ներկա ենք մեր ավտոշուկայի համար հաճելի եւ կարեւոր իրադարձությանը,- ասել Է պետության ղեկավարը:- Գիտեմ՝ որքան երկար Է ընթացել երկխոսությունը, որքան երկար Է ընկերությունը պատրաստվել ներդրումային նախագծի ընդունմանը»:
Ռուսաստանի ղեկավարը հավելել Է, որ գերմանական ավտոարտադրողի գործարանի բացման համար պահանջվել Է մեկուկես տարի: Պուտինը նաեւ խոստացել Է, որ Ռուսասատանը կաջակցի այսօրինակ ներդրումային ծրագրերին: