Եգոր Կրիդը հրաժարվել է ելույթ ունենալ Մագնիտոգորսկում

Երգիչ Եգոր Կրիդը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել աստղային հիվանդության պատճառով։ Փոփ կատարողն, առանց երկրպագուներից ներողություն խնդրելու եւ առաջ նախազգուշացման հրաժարվել է ելույթ ունենալ Մագնիտոգորսկում եւ չեղարկել է համերգը։ Ինչպես փոխանցում է «Экспресс-газета»-ն, հղում անելով ականատեսներին, Եգորի բազմաթիվ երկրպագուները իմացել են, որ շոու չի լինելու, միայն երբ ծաղիկներով ու խաղալիքներով հայտնվել են սրահի մոտ։ Նրանք, ովքեր էլեկտրոնային տոմս են գնել, առհասարակ չեն կարողացել վերադարձնել գումարը։

Ըստ աղբյուրի փոխանցման՝ Կրիսը Չելյաբինսկի նահանգ չի եկել այն պատճառով, որ քիչ տոմս է վաճառվել։ Երգիչն իմացել է, որ իր ելույթը մեծ ճանաչում չունի եւ չի ցանկացել վատնել ժամանակը՝ նշելով, որ շատ է հոգնել։ Նշվում է, որ համերգը լավագույն դեպքում կտեղափոխվի մայիս։ Այնպես որ երկրպագուները ստիպված կլինեն մեկ կամ երկու ամիս սպասել, փոխանցում է Telegram-ի Yobajur ալիքը.

Համացանցի օգտատերերն առաջին անգամ չեն արտահայում իրենց զայրութը Կրիդի պահվածքի առնչությամբ։ Եվ այս ամենը տեղի է ունենում լուրերի ֆոնին, որ Black Star ապրանքնիշի հետ պայմանագիրը շուտով կավարտվի, եւ նա ստիպված կլինի ելույթ ունենալ իր իսկական անվամբ՝ Եգոր Բուլատկին։

Comments (0)
Add Comment