«Կիրկորովի գործ». Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք է ներկայացվել

Կոմպոզիտոր Ժիլբեր Սինուեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք է ներկայացրել ռուսական փոփ երաժշտության արքա  Ֆիլիպ Կիրկորովի հերթական պլագիատի պատճառով։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Սինուեի փաստաբան Իգոր Տրունովին։

Ֆրանսիացի կոմպոզիտորը 2017թ.-ին արդեն դիմել է Ռուսաստանի դատարան, սակայն հայցը չի բավարարվել։ «Մենք այս վեճը պարտվել ենք Ռուսաստանի երկու ատյաններում եւ այժմ արդեն դիմել ենք ՄԻԵԴ ոչ թե Կիրկորովի կամ նրա պաշտպանների, այլ Ռուստաստանի դեմ պահանջներով»,- ասել է Տրունովը։

Բողոքը ներկայացվել է Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ՝ արդար դատաքննության իրավունք։

Մարտին երաժիշտ Դիդյե Մարուանին Կիրկորովին մեղադրել է եւս մեկ կոմպոզիցիայի պլագիատի մեջ եւ 272 մլն ռուբլու հայց ներկայացրել։

Comments (0)
Add Comment