Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը՝ 111-ամյա Բոբ Ուեյթոնը պատմել է երկարակեցության իր գաղտնիքների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky News-ը:
Նա պատմել է, որ այս տարիքին է կարողացել հասնել, քանի որ ամեն կերպ խուսափել է մահից:
«Բոլորի նման ես էլ ունեցել եմ վախեր, մրսածություն, գրիպ, երկու, թե երեք վիրահատություն եմ տարել»,- ասել է Բոբը՝ նշելով, որ տեսակով մարտիկ է, այդ իսկ պատճառով դեռևս շարունակում է ապրել: «Բացի այդ, օգնում է շիլան, ինչպես նաև աշխատանքը, որը հաճույք է պատճառում»,- ասել է նա:
Նախկին ուսուցիչ և ինժեներ Բոբ Ուեյթոնը մինչև հիմա փայտե իրեր է պատրաստում ու վաճառում է դրանք: Նա անձամբ է գնում գնումների՝ «Բոբ՝ 111 տարեկան» գրությամբ պաստառով:
Տղամարդն ունի երկու որդի և մեկ աղջիկ, տասը թոռ և 25 ծոռ: Նա հայտնել է, որ չի սիրում իր անձի նկատմամբ ավելորդ ուշադրություն բևեռել: Ուեյթոնն անգամ խնդրել է իր ծննդյան տոնին թագուհի Ելիզավետայից շնորհավորական բացիկներ ուղարկել:
Նրա խոսքով՝ ինքը մտադիր էր կանգ առնել 111-ի վրա, սակայն այժմ մտածում է ապագայի մասին: