Երգչուհի Լայմա Վայկուլեն Անդրեյ Մալախովին պատմել է ամենանվիրական գաղտնիքը։ Հեռուստահաղորդավարը որոշել է երգչուհուց հետաքրքրվել իր կտակի մասին, ինչպես նաեւ ժառանգ ունենալու համար հետաքրքրում է արդյոք փոխնակ մոր տարբերակը։
Երգչուհին Մալախովին հրավիրել է իր Յուրմալայի առանձնատուն։ Շոումենը 400քմ մակերեսով առանձնատուն է հյուրընկալվել ոչ դատարկ ձեռքերով։ Մալախովը Վայկուլեին կճուճով մանդարինի ծառ է նվիրել։
Հաղորդավարը նշել է, որ 64-ամյա աստղի առանձնատունը միլիոններ արժե։ Բացի այդ, երգչուհին բանկում հաշիվներ եւ այլ գույք ունի։ Լայմա Վայկուլեին նա հարցրել է կտակի մասին։ Երգչուհին խոստովանել է, որ փաստաթուղթը դեռ կազմված չէ, սակայն նա արդեն հաստատ գիտի, թե ում է թողնելու իր կարողությունը։
«Ես ոքի վրա չեմ գրանցել իմ կարողությունը։ Իրականում ամեն ինչ իրենն է (երգչուհու սիրելի Անդրեյ Լատկովսկուն)։ Խոսք անգամ լինել չի կարող։ Իրականում կտակը լավ միտք է , իսկ հետո սկսվում է․․․», — խելամտորեն նշել է Լայմա Վայկուլեն։
Երգչուհին «Ուղիղ եթեր» շոուի հաղորդավարին հայտնել է , որ Անդրեյ Լատկովսկու հետ 40 տարի համատեղ կյանքի ընթացքում նա ընտրյալի հանդեպ վստահություն է ձեռք բերել։ Սիրելին նրա կողքին է եղել կյանքի ամենասարսափելի իրավիճակներում։ Երբ երգչուհին պայքարում էր ծանր հիվանդության դեմ, ամուսինը աջակցում էր նրան, կողքին էր։ «Նա ասում էր, որ մենք կհաղթահարենք ամեն ինչ։ Դա ինձ հանգստացնում էր։ Հենց այդպես էլ նա ձեռք բերեց վստահությունս», — պատմել է արտիստը։