Թինա Կանդելակին ցանկացում է երրորդ անգամ մայր դառնալ

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին միշտ երազել է երեք երեխա ունենալ եւ ամենայն հավանականությամբ շուտով երկրպագուներին կուրախացնի լավ լուրով։ Ինչպես հայտնում է Teleprogramma.pro պորտալը, երկու մեծահասակ երեխաների՝ 19-ամյա Մելանյայի եւ 18-ամյա Լեոնտիի մայրը՝ 43-ամյա Կանդելակին, պատրաստվում է երեխա ունենալ երկրորդ ամուսնուց, որն իրենից երիտասարդ է 12 տարով։

Սակայն ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ հեռուստահաղորդավարուհին քայլեր է ձեռնարկում՝ գործարար Վասիլի Բորովկոյից բաժանվելու դեպքում իրեն ապահովագրելու համար։ Վերջինիս հետ Կանդելակին պաշտոնապես ամուսնացած է մոտ 5 տարի։ Վերջերս հայտնի է դարձել, որ նա իր անունով հիփոթեքային վարկ է ձեւակերպում եւ պատրաստվում է երիտասարդ ամուսնու հետ ամուսնական պայմանագիր կնքել։

Comments (0)
Add Comment