Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը շնորհավորել են իրենց 99-ամյա երկրպագու Դեֆնի Դանին ծննդյան տոնի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ABC News-ը:
«Սիրելի Դեֆնի, ես և իմ կինը մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում քեզ ծննդյանդ 99-ամյակի կապակցությամբ: Հուսով ենք, որ այս հիանալի օրը կանցկացնես ընտանիքի և ընկերների շրջապատում՝ դուրս գալով հիվանդանոցից»,- նշել են արքայական ընտանիքի ներկայացուցիչները:
Արքայազն Հարին առաջին անգամ հանդիպել էր Դանին 2015, ապա 2017 թվականին՝ Ավստրալիա կատարած այցերի ժամանակ:
Դեֆնի Դանն իր 99-րդ տարեդարձը դիմավորել է հիվանդանոցում:
Նրա դուստրը հայտնել է, որ Հարիի ու Մարքլի նամակն օգնել է մորը՝ ուժ գտնել և հաղթահարել հիվանդությունը:
Երբ Դեֆնի Դանին հարցրել են, թե նրա կարծիքով՝ ինչու է Հարին հիշել ծննդյան օրվա մասին՝ նա պատասխանել է. «Որովհետև ես հենց նոր նրան համբույր ուղարկեցի»: