Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, որը երկար ժամանակ է անցկացնում մարզասրահում, սիրում է տոպեր կրել։ Երգչուհուն Նյու Յորքի փողոցներում նկատել են ազդեցիկ հագուստով, սակայն առանց սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի։
Լոպեսը կազմվածքն ընդգծել էր կապույտ լեգինսով եւ նույն երանգի տոպով։ Ու թեեւ Ալեքս Ռոդրիգեսը չի ուղեկցել սիրելիին՝ Ջենիֆեր Լոպեսը կրել է համատեղ հավաքածուում ներառված արեւային ակնոցը. հաճելի է, երբ հնարավոր է անձամբ ստեղծել երազանքների աքսեսուարները։