ԱՄՆ առաջին տիկինը ժամեր առաջ Սպիտակ տանն ընդունել է քաղաքական ակտիվիստ Ֆաբիանա Ռոսալեսին։ Թրամփը կրել է Derek Lam ապրանքանիշի վերնաշապիկ-զգեստը. այս զգեստներն արդեն վաղուց դարձել են Դոնալդ Թրամփի կնոջ զգեստապահարանի սիրելի իրերից մեկը։ Մելանյա Թրամփի կերպարն ամբողջացրել են Manolo Blahnik ապրանքանիշի բարձրակրունկները։
Թրամփը նույն կերպարով այցելել է նախակրթարան՝ երեխաների հետ շփվելու եւ անձամբ տեսնելու համար՝ ինչպես է իրականացվում երեխաների տաղանդների զարգացման Be Best ծրագիրը։