Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ աշխատանքից ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
NEWS.am STYLE-ին օպերային թատրոնից փոխանցեցին, որ երեկ՝ մարտի 28-ին, գրություն են ստացել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու մասին։
Ավելացնենք, որ մի քանի րոպե անց կմեկնարկի ասուլիս, որի մանրամասները կներկայացնեք դրանից անմիջապես հետո։ Նաեւ հետեւեք ասուլիսից մեր live միացմանը։