«Արտավազդ» մրցանակը նվիրել են Վահագն Մարգարյանի հիշատակին

«Չիպոլինո»-ի անձնակազմը իր հաղթանակած «Արտավազդ»-ը նվիրել է ներկայացման առաջին դերակատար Վահագն Մարգարյանի հիշատակին։

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արժանացավ «Արտավազդ» թատերական մրցանակին ներկայացված լինելով Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմամբ: Բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով /ՌԴ և ԲՀ արվեստի վաստ. գործիչ/:

«Չիպոլինո» բալետը «Լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացավ «Արտավազդ» մրցանակին:

Շնորհավորում ենք մեր Թատրոնի ամբողջ անձնակազմին այս կարևոր իրադարձության առթիվ:

Մենք էլ մեր կողմից այս մրցանակը նվիրում ենք մեր սիրելի գործընկերոջ, Չիպոլինոյի առաջին դերակատար ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հիշատակին»,- ասված է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրապարակման մեջ։

ԱՐՏԱՎԱԶԴԸ ՉԻՊՈԼԻՆՈՅԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր արժանացավ «Արտավազդ»…

Опубликовано Opera and Ballet Theatre of Armenia Среда, 27 марта 2019 г.

Comments (0)
Add Comment