Աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչն աշխատում Է Նյու Յորքի մունիցիպալիտետում

Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Ռոբերտ Քոռնեգին, որը ներկայացնում Է Բրուքլինի շրջանը, Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել Է որպես աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչը: Նրա հասակը 208 սանտիմետր Է եւ 7 սանտիմետրով գերազանցում Է այդ տիտղոսի նախկին տիրոջը՝ բրիտանացի քաղաքական գործիչ Լուիս Գլյուքշտեյնին, որը մահացել Է 1979 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է The New York Times թերթը, բարձր հասակի պատճառով Քոռնեգին բախվում Է տարբեր խնդիրների: Մասնավորապես, գործնականում բոլոր ավտոմեքենաները նրա համար չափազանց փոքր են, ուստի նա Բեդֆորդ-Սթիվեզանի իր շրջանից Նյու Յորքի մունիցիպալիտետ աշխատանքի Է գնում մետրոյով: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ նա ստիպված Է լինում առնվազն մեկ մետր հեռու կանգնել ամբիոնից, որպեսզի կախված չլինի հավաքվածների վրա: Նյու Յորքի պաշտոնյաներից միակը, որը կարող Է Քոռնեգիին հարմար գալ, քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն Է, որի հասակը 198 սանտիմետր Է:

Ներկայում Քոռնեգին զբաղեցնում Է բնակարանների եւ շինարարության հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Comments (0)
Add Comment