Չորքոտանի հերոսուհի մայրը 19 ձագ Է բերել ու հայտնվել Ռուսաստանի Ռեկորդների գրքում

Կանե-կորսո Քիմբեռլի ցեղատեսակի շունը, որն ապրում Է Ռուսաստանի Վորոնեժի մարզի Ռամոն ավանում, Ռուսաստանի Ռեկորդների գրքում Է հայտնվել որպես ամենաբեղմնավորն իր ցեղատեսակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գրքի կայքում:

Կիրա անունով բազմազավակ մայրը հունվարի 19-ին լույս աշխարհ Է բերել միանգամից 19 ձագի: Շան համար սա առաջին ծննդաբերությունն Էր: Ձագերից մեկը սատկել Է, մյուսներն իրենց լավ են զգում, հաղորդել Է Life-ը:

Comments (0)
Add Comment