Զվարճալիքների ինդոնեզական զբոսայգին ոսկեզօծ տոպեր Է հագցրել բաց կրծքով ջրահարսերի արձաններին: Զբոսայգու վարչակազմը պարզաբանել Է, որ այս ձեւով պաշտպանում Է արեւելյան ավանդական արժեքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մերկ կրծքով ջրահարսերը Ջակարտայի Ancol Dreamland զբոսայգում տեղադրված են արդեն 15 տարի, ուստի նրանց հագցնելու որոշումը շատերի զարմանքն Է առաջացրել: Ինչ-որ մեկը ենթադրել Է, թե վարչակազմը ենթարկվել Է արտաքին ուժերի ճնշմանը:
Բայց զբոսայգու կառավարիչները պարզաբանել են, որ որոշել Էին արձանների կուրծքը ծածկել դեռ մեկ տարի առաջ: «Սա մենեջմենթի որոշումն Է, դրսից ոչ մի ճնշում չի եղել,-BBC-ին ասել Է զբոսայգու ներկայացուցիչ Ռիկա Լեստարին: Քանդակների հեղինակ Դոլորոսա Սինագան BBC-ի ինդոնեզական ծառայության հետ զրույցում ասել Է, որ զբոսայգու վարչակազմն այցելուներին զրկել Է արվեստի գեղեցկությամբ հիանալու հնարավորությունից: