Այս տարի Իսպանիայի գլխավոր, եվրոպական ամենախոշոր եւ ամենանշանակալի կերպարվեսի թանգարաններից մեկը՝ Մադրիդի Ազգային Պրադո թանգարանը նշում է իր 200-ամյակը։
Zara հայտնի բրենդը որոշել է միանալ միջոցառմանը եւ թողարկել Zara Man – Becoming a work of art հագուստի սահմանափակ հավաքածուն, որի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել թանգարանում ցուցադրված արվեստի գործերը։
Հավաքածուում ներառված են հագուստի ութ առարկա, որոնք զարդարել են մեծ նկարիչների կտավները։ Ընտրված կտավների շարքում են՝ Ռուբենսի «Երեք գեղուհի», Տիցիանի «Կառլ V-րդ կայսրը շան հետ» եւ Վելասկեսի «Լաս Մենինաս»-ը։