Եթե ասենք, որ ողջ կյանքի ընթացքում օծանելիքդ սխալ ես օգտագործել, հավանաբար չես հավատա: Եթե օգտագործման ձևը տեսել ես տարբեր գովազդներում, ֆիլմերում կամ խանութներում, չի նշանակում, որ դա ևս ճիշտ է: Եթե ցանում ես օծանելիքը դաստակներիդ, ապա իրար հպում, ապա դա նույնպես ճիշտ չէ: Մաշկդ շփելով դու «կաղավաղես» օծանելիքի բույրի մեջ առկա կարևոր նոտաները: Զարմանալի՞ է, չէ՞:
Գիտենք՝ որքան ժամանակ, գումար ու ջանք կարող է խլել քեզ համապատասխան օծանելիքի բույր գտնելը, և ո՛չ դու, ո՛չ էլ մենք չենք ուզում, որ այդ օծանելիքի նույնիսկ մեկ կաթիլն անտեղի վատնես: Ահա 7 հեք, որոնք միջոցով կարող ես ճիշտ օգագործել օծանելիքդ ու պահել բույրը ողջ օրվա ընթացքթում:
Սկզբի համար նշենք, որ յուրաքանչյուր օծանելիքի համար կարևոր են այն շերտերը, որոնցից բաղկացած է: Օծանելիքները սովորաբար 3 շերտ են ունենում՝ առաջին նոտա՝ բույրը, որ զգում ես ցանելուց անմիջապես հետո, ինտենսիվ միջին նոտա՝ հայտնի է նաև որպես հիմնական բույր, որը զգացվում է ցանելուց 15 րոպե անց, և վերջին նոտա՝ ամենաուժեղ բույրը, որը զգացվում է նույնիսկ ժամեր անց: Այս երեք շերտերն իհարկե «գործում են» հետևյալ 7 գաղտնիքները գործի դնելու արդյունքում:
1. Խոնավեցրու մաշկդ
Օծանելիքի բույրը լավ է պահպանվում, եթե այն յուղային քսուքներ օգագործելուց հետո ես ցանում: Այսպես այն նաև ավելի արտահայտված է լինում: Ուղղակի համոզված եղիր, որ լոսյոնը, որն օգտագործում ես բույր չունի, հակառակ դեպքում այն կխառնվի օծանելիքի հեռ ու բույրերի «խառնաշփոթ» կստեղծվի:
2. Քո սեփական լոսյոնը ստեղծիր
Մեկ այլ տարբերակ է սիրելի օծանելիքից լոսյոն ստանալն ու այն օգտագործելը: Օծանելիքիցդ մի քանի կաթիլ ավելացրու անհոտ լոսյոնի շշի մեջ ու լավ թափահարիր: Այսպես դու կստեղծես քո օծանելիքի միանգամայն էժան, բայց արդյունավետ լոսյոնի տարբերակը:
3. Վազելինը՝ լոսյոնի փոխարեն
Առաջարկում ենք ևս մի տարբերակ՝ վազելինը: Մի փոքր անգույն ու անհոտ վազելին օգտագործիր արյան ճնշման ակտիվ կետերում ու այն կպահպանվի գրեթե ողջ օրվա ընթացքում: Կամ կարող ես ցանել օծանելիքդ լոգանքից անմիջապես հետո:
4. Իմացի՛ր՝ որտեղ ես ցանում օծանելիքդ
Եթե օծանելիքը մարմնի տաք մասերում՝ արյան ակտիվ կետերում ցանես, ապա այն ավելի արտահայտված կլինի ու երկար ժամանակ կզգացվի: Այն ցանիր զարկերակի հատվածում, կրծքին, ծնկների ետևի հատվածում, արմունկներին, կոճերին:
5. Որքան թեթև է օծանելիքը, այնքան արագ է այն ցնդում
Ցիտրուսային կամ ժասմինի բույրով օծանելիքներն ավելի արագ են ցնդում քան, ասենք, փայտի տարրերով օծանելիքները: Կարևոր է հիշել սա հաջորդ անգամ օծանելիք գնելիս:
6. Սանրը՝ օծանելիքը տարածելու գործիք
Սանրիդ վրա օծանելիք ցանիր ու սանրիր մազերդ: Այսպես այն կտարածվի վարսերիդ մեջ ու ողջ օրվա ընթացքում «անյտեղ կմնա»: Այս կերպ այն նաև չի վնասի կամ չորացնի, ինչը տեղի է ունենում անմիջապես մազերի վրա ցանելիս:
7. Օծանելիքդ պահիր մութ ու սառը տեղում
Եթե օծանելիքդ պահես տաք, թաց տեղում, ջերմությունը կվնասի շերտերի մոլեկուլները և որակը: Մի՛ պահիր այն լոգարանում կամ անմիջապես արևի լույսի տակ: Դրա փոխարեն ապահով դիր այն տուփի մեջ ու պահիր պահարանում, կամ այլ մութ վայրում: