Քիմն ու Քանյեն բարեգործության կրեատիվ տարբերակ են գտել

Վերջին տարիներիn Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաճախ են նոր մեթոդներ փնտրում հասարակության համար բարի գործեր անելու համար։ Ըստ Billboard-ի` այս անգամ էլ նրանց նախագիծը բավականին կերատիվ էր։

Մարտի 22-ին, Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը երեխաների և ընտանիքի մյուս անդամների հետ լիմոնադի վաճառքի տաղավար են կառուցել Բևեռլի Հիլզում, սակայն լիմոնադի փոխարեն վաճառել են Yeezy Boots 700 v2 հայտնի կոշիկները։

Քանյե Ուեսթի հեղինակային կոշիկները, որոնք պատրաստվում են Adidas ընկերության տեխնոլոգիաներով, հսկայական պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում։

Նախաձեռնությանը սատարել է նաև Adidas ընկերությունը` օգնելով այլ ընտանիքներին Միացյալ նահանգների ողջ տարածքում նմանատիպ տաղավարներ կառուցել և վաճառել կոշիկները։ Տաղավարների աշխատանքից գոյացած եկամուտն ուղղվելու է Միացյալ Նահանգների մտավոր հիվանդությունների դեմ պայքարի ազգային հիմնադրամին։

Comments (0)
Add Comment