43-ամյա Մելանի Բրաունը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ։ Spice Girls խմբի մեներգչուհին խոստովանել է, որ նա ինտիմ հարաբերություններ է ունեցել նույն խմբի անդամ՝ 46-ամյա Ջերրի Հոլիուելի հետ։
Խմբի երկրպագուները երկար ժամանակ կասկածել են, որ աղջիկների միջեւ միայն ընկերական հարաբերություններ չեն։ Այս այդ ենթադրությունները հաստատվել են։
Մել Բին պատմել է, որ մեկ անգամ խմբի իր գործընկերներից մեկի հետ սեքսով է զբաղվել։ «Ավելի ուշ մնք դրա վրա պարզապես ծիծաղում էինք», — The Sunպարբերականին տված հարցազրույցում կիսվել է երգչուհին։ Այնուամենայնիվ նա զղջացել է խոստովանության համար։
Մել Բին մտահոգվել է, որ նման անկեղծ խոստովանությունը կարող է քանդել Ջերրիի հետ 25 տարվա ընկերությունը, որն ամուսնացած է եւ երջանիկ կին։
Spice Girls խումբը ստեղծվել է 1994թ․-ին։ Յոթ տարի անց խմբի մասնակիցները դադարել են համատեղ հանդես գալ։ Այժմ խումբը պլանավորում է միավորվել եւ հանդես գալ համերգային շրջագայությամբ, սակայն առանց Վիկտորիա Բեքհեմի։