«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստաշոուի աստղ Սառա Ջեսիկա Փարկերն այսօր՝ մարտի 25-ին, նշում է ծննդյան 54-ամյակը:
Վերը նշված ֆիլմում Քերի Բրեդշոուի դերի համար Փարկերն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների՝ երկու «Էմմի», չորս «Ոսկե գլոբուս» եւ երեք Screen Actors Guild Award: Սերիալի ցուցադրման շնորհիվ Փարկերի հերոսուհին զանգվածային ճանաչում ձեռք բերեց՝ հանրաճանաչ դարձնելով նաեւ դերասանուհուն, իսկ ավելի ուշ դասվեց ամերիկյան հեռուստասերիալների ամենաազդեցիկ կանանց շարքում:
Իր դերասանական կարիերան Սառա Ջեսիկան սկսել է 1976 թ-ից, երբ ընդամենը 11 տարեկան էր: Դերասանուհին մի շարք ֆիլմերում է նկարահանվել, որոնցից են՝ «Լ.Ա. պատմություններ», «Մեղրամիս Վեգասում», «Առաջին տիկնանց ակումբը», «Նոր տարվա շեմին» եւ այլն:
Ջեսիկա Փարկերը հայտնի է նաեւ իր ոճի զգացողությամբ: NEWS.am STYLE-ը վերհիշել է դերասանուհու հետաքրքիր կերպարներից մի քանիսը: