38 տարեկան հասկանում կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովայի հայրը՝ կոմպիզոտոր Վիկտոր Նաչալովը, հայտնել է, որ արտիստի 12-ամյա դուստրը մայրիկին նամակ է գրել, որում կիսվել է ողբերգությունից հետո իր զգացմունքներով։ Այդ մասին նա պատմել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Վիկտոր Նաչալովի խոսքով՝ աղջկա համար շատ բարդ է, սակայն նա կարողանում է տիրապետել իրեն։ «Դրսեւորել է բնավորությունը, ոչ մի հիստերիա։ Նրան նամակ է գրել»,- ասել է նա։ Վաչալովայի հոր խոսքով՝ Վերան մայրիկին գրել է՝ ինչ է զգում, սակայն մանրամասները չի բացահայտել։ Ինչպես նշել է կոմպոզիտորը, աղջկա հայրը՝ Եվգենի Ալդոնինը, մշտապես նրա հետ է։
«Վերոչկան մեծանում է։ Նա գեղեցկուհի է։ Շատ լավ է նկարում եւ շատ արտիստիկ է»,- հավելել է Նաչալովը։
Ավելի վաղ երգչուհու հայրը խոսել էր այն մասին, թե ամեն դեպքում ով է մեղավոր ամենի համար, ինչ տեղի է ունեցել։ Վիկտոր Նաչալովը խոստովանել է, որ դուստրն անհրաժեշտ ուշադրություն չի հատկացրել ոտքի վերքին, ինչն անուղղելի սխալ է եղել. «Ինքնաբուժությամբ էր զբաղվում, վարակում է տեղի ունեցել, եւ արյան վարակ է սկսվել։ Լավ սարքեր են միացրել, մաքրել արյունը։ Նույնիսկ չէին մտածում, թե ամեն ինչ այդ կերպ կավարտվի»,- նշել է նա։