Հարավկորեական Samsung ընկերության Galaxy S10 5G նորագույն սմարթֆոնը Հարավային Կորեայում վաճառքի կհանվի ապրիլի 5-ին: Այս մասին ասվում է SamMobile կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգներում սմարթֆոնը կներկայացվի դարձյալ ապրիլին, սակայն ավելի ուշ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի գնորդներին այն կհասնի ամռանը:
Samsung-ի հայրենիքում սմարթֆոնը կարժենա 1330 դոլար: Այն ամենամեծն է Galaxy S10 շարքում. գաջեթի էկրանի անկյունագիծը կազմում է 6.7 դյույմ:
Սմարթֆոնը ներկայանում է նաև բացառիկ հնարավորություններով, ինչպես օրինակ՝ հիմնական տեսախցիկը կարող է լուսանկարել մշուշոտ ֆոնի գործառույթով: Այս մոդելը ներկայացվել էր Galaxy S10 և ծալով Galaxy Fold մոդելների հետ միասին: