Վերջին շրջանում լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան Մեգան Մարքլի մասին։ Նրա նկատմամբ ուշադրությունը մի քանի անգամ մեծացել է հղիությունից հետո։ Հատկապես ուշադրություն է գրավում դքսուհու զգեստապահարանը։ Այս պատճատով հնարավոր չէր խուսափել Մեգան Մարքլի հագուստի արժեքի հաշվարկից։ Գումարը, որը Հարրիի կինը ծախսել է հագուստի վրա, 4 անգամ գերազանցում է տարվա ընթացքում Քեյթ Միդլթոնի ծախսերը։
2018թ.-ի դեկտեմբերին արտասահմանյան լրատվամիջոցները հաշվարկել են Մեգան Մարքլի՝ նախորդ տարվա զգեստապահարանի արժեքը։ Այդ ժամանակ նրա ծապսերը կզմել են մոտ 1 մլն ֆունտ ստերլինգ։ Սակայն հղիության մասին հայտարարելոից հետո Սասեքսի դքսուհու ծախսերի հաշվարկը վերաիմաստավորվել է, քանի որ նա ստիպված է եղել ամբողջությամբ թարմացնել զգեստապահարանը։
Love The Sale հրատարակությունը հաշվել է Մեգան Մարքլի ծախսերը վերջին կես տարվա ընթացքում։ Աղբյուրը հաղորդում է, որ 2018թ.-ի սեպտեմբերի 6-ից մինչեւ 2019թ.-ի մարտի 11-ը Սասեքսի դքսուհին 75 պաշտոնական միջոցառման է մասնակցել։ Հանրային իրադարձությունների համար նրա ընտրած զգեստների ընդհանուր արժեքը կազմում է 478 920 ֆունտ ստերլինգ (մոտավորապես 630 հազար դոլար)։ Մեգան Մարքլի զգեստապահարանի ամենաթանկարժեք հագուստը Oscar de la Renta-ի զգեստն է, որի արժեքը կազմում է ավելի քան 10 հազար ֆունտ ստերլինգ, իսկ ամենաէժանը H&M-ի՝ 15 ֆունտ արժողությամբ զգեստն է։
Հարրիի կնոջ ծախսերը հնարավոր չէ համեմատել Քեմբրիջի դքսուհու ծախսերի հետ։ 2017թ.-ի ընթացքում Քեյթ Միդլթոնի զգեստապահարանի արժեքը (հենց այդ տարվա ընթացքում է նա ամենաշատ գումարը ծախսել) կազմում է 160 հազար դոլար։