Նիգերիայից ութամյա փախստական Թանի Ադվեվումին Նյու Յորքի նահանգի շախմատի առաջնությունում իր հասակակիցների կատեգորիայում հաղթելուց հետո գրավել Է բազմաթիվ ամերիկացիների ուշադրությունը եւ արդեն օգնություն Է ստացել նրանցից, որը նրան թույլ կտա շարունակելու հին խաղի պարապմունքները: Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, տասնյակ մարդիկ սկսել են նվիրատվություններ ուղարկել պատանի շախմատիստի ընտանիքին, որը դրա շնորհիվ կարողացել Է անտունների քաղաքային ապաստանից տեղափոխվել վարձու բնակարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երրորդ դասարանների սովորողների շրջանում չեմպիոն դարձած տղայի կյանքի մասին, որը հայտնվել Է նյույորքյան ապաստանում, անցյալ շաբաթ հայտնի Է դարձել նաեւ The New York Times թերթի հրապարակումից: Դրանից անմիջապես հետո, բառացիորեն երեք օրվա ընթացքում, կարեկցողները GoFundMe կայքի օգնությամբ Ադվեվումիի ընտանիքի համար հավաքել են ավելի քան 178 հազար դոլար: Այդ փողերն աֆրիկացի փախստականներին կբավականացնեն երկար ժամանակ բնակարան վարձելու համար: Ադվեվումիի ընտանիքը 2017 թվականին Նիգերիայի հյուսիսից փախել Էր քրիստոնյաների վրա «Բոկո հարամ» արմատական խմբավորման՝ հարձակումների պատճառով: Երեխան ծնողների եւ ավագ եղբոր հետ Նյու Յորք Է եկել ավելի քան մեկ տարի առաջ, եւ տեղի եկեղեցին նրանց օգնել Է տեղավորվել անտունների ապաստարանում: Տղային ուղարկել են տեղի տարրական դպրոց, որտեղ նա սկսել Է հաճախել շախմատի խմբակ՝ այդ խաղի նկատմամբ դրսեւորելով ոչ միայն հետաքրքրություն, այլեւ մեծ ընդունակություններ: Նրա մոր խնդրանքով խմբակի ղեկավարությունը Թանիի համար բացառություն Է արել եւ նրանից վճար չի վերցրել պարապմունքների դիմաց: Այժմ պատանի շախմատիստը պատրաստվում կրտսեր դասարանների սովորողների երկրի առաջնությանը, որն անցկացվելու Է 2019 թվականի մայիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: